Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի «Մալիշկայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում ուսուցչի թափուր տեղերն զբաղեցնելու համար

   Հայտարարվում է մրցույթ` ՀՀ Վայոց ձորի մարզի «Մալիշկայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (11 դասաժամ), հայոց լեզվի և հայ գրականության (4 դասաժամ), երաժշտության (3 դասաժամ), հայոց պատմության և համաշխարհային պատմության (6 դասաժամ) ուսուցիչների թափուր տեղերի համար:
   Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի:      Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (Ձեւ 1), մեկ լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից եւ աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (Ձեւ 5),
- այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաեւ զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող
փաստաթուղթ:
   Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
   Փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 21-ից սեպտեմբերի 3-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
   Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Մալիշկայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան միջնակարգ դպրոցում, հասցեն՝ փ. 37, շ. 19 : Տեղեկությունների համար զանգահարել` (0281) 95-6-47, (093662899) հեռախոսահամարներով:

 

Հայտարարված է` 21.08.2024

Վերջին ժամկետը` 03.09.2024

Պատասխանատու անձ` Մալիշկայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան միջնակարգ դպրոց
Հասցե` Վայոց ձորի մարզ, գյուղ Մալիշկա, փ. 37, շ. 19
Հեռ.` 0281) 95-6-47, (093662899)



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 16:31:29