Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի <<Ագարակաձորի Յուրա Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում ուսուցչի թափուր տեղերն զբաղեցնելու համար

   Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի <<Ագարակաձորի Յուրա Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի ֆիզկուլտուրա (4.5դասաժամ), երաժշտություն (4 դասաժամ), կերպարվեստ (10 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար:
   Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
   Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
• դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3X4 չափի,
• բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
• անձը հաստատող փաստաթուղթ,
•«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
• ինքնակենսագրություն (Ձև 5),
• այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
• ՀՀ արական սեռի քաղաքացիները նաև զինվորական գրքույկ,
•հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
• որակավորման տարակարգ ունենալու դեպքում հավաստող փաստաթուղթ:
   Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
   Փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 3-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 15:00, բացի շաբաթ , կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
   Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Ագարակաձորի Յուրա Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցում, հասցեն՝ գ. Ագարակաձոր, փողոց 1, շենք 17:
   Տեղեկությունների համար զանգահարել՝ 0281-2-34-05 հեռախոսահամարին:
 

Հայտարարված է` 21.08.2024

Վերջին ժամկետը` 03.09.2024

Պատասխանատու անձ` <<Ագարակաձորի Յուրա Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց>
Հասցե` գ. Ագարակաձոր, փողոց 1, շենք 17
Հեռ.` 0281-2-34-05



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29