Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի <<Խնձորուտի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի ուսուցչի թափուր տեղերի համար

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Հայտարարվում է մրցույթ ՀՀ  Վայոց ձորի մարզի <<Խնձորուտի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի հասարակագիտության /7 դասաժամ/,ինֆորմատիկայի /8,5 դասաժամ/,ֆիզկուլտուրայի /29 դասաժամ/ ուսուցչի թափուր տեղերի համար


 Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:Թեստավորման փուլն անցկացվում է ըստ ՀՀ ԿԳՄՍՆ  մշակած հարցաշարի:Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին:
      Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
-դիմում /Ձև 1/,մեկ լուսանկար 3×4 չափի
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ/դիպլոմ/
- անձը հաստատող փաստաթուղթ
-<<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը /առկայության դեպքում/
- ինքնակենսագրություն /Ձև 5/
- այլ պետությունների քաղաքացիները ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
- ՀՀ արական սեռի քաղաքացիները նաև զինվորական գրքույկ
-հրատարակած հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր  /առկայության դեպքում/
-որակավորման տարակարգ ունենալու դեպքում հավաստող փաստաթուղթ:
  Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում:Եթե ներկայացվածփաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
     Փաստաթղթերն ընդունվում են 2024 թ. օգոստոսի 16-ից մինչև օգոստոսի 29-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
    Մրցույթը տեղի կունենա 2024 թ. սեպտեմբերի 2-ին ժամը 14:00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Խնձորուտի միջնակարգ դպրոցում:
      Տեղեկությունների համար զանգահարել 094-65-75-96 հեռախոսահամարով:
 

Հայտարարված է` 16.08.2024

Վերջին ժամկետը` 29.08.2024

Պատասխանատու անձ` <<Խնձորուտի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզի Խնձորուտի միջնակարգ դպրոց
Հեռ.` +374 94-65-75-96



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29