Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
Մրցույթ՝ ՀՀ Վայոց ձոր մարզի «Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցչի թափուր տեղերի համար
Մրցույթ՝ ՀՀ Վայոց ձոր մարզի «Եղեգնաձորի թիվ 1 հիմն. դպրոց» ՊՈԱԿ-ի ինֆորմատիկայի (7 դասաժամ), ֆիզկուլտուրայի (20 դասաժամ), քիմիայի(10 դասաժամ) և ֆիզիկայի (10 դասաժամ) ուսուցիչների թափուր տեղերի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (ձև 1),
- 1 լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
-«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
-հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 15-ից մինչև օգոստոսի 28-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2024թ. օգոստոսի 31-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմն. դպրոցում, հասցե՝ ք. Եղեգնաձոր, Վ.Գևորգյան 4: Տեղեկությունների համար զանգահարել 0281-2-37-70 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 15.08.2024
Վերջին ժամկետը` 28.08.2024
Պատասխանատու անձ` «Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց, հասցե՝ ք. Եղեգնաձոր, Վ.Գևորգյան 4
Հեռ.` 0281-2-37-70