Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Մրցույթ՝ «ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցչի թափուր տեղերի համար

                                                   Հայտարարություն
   Հայտարարվում է մրցույթ՝ «ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի «Երաժշտություն» /3 դ/ժ/, դասվար / 17դ/ժ/, դասվար / 19դ/ժ/, «Քիմիա» /11 դ/ժ/, Ինֆորմատիկա /3 դ/ժ/, ԹԳՀԳ /4դ/ժ/, Հայոց լեզու և հայ գրականություն /4 դ/ժ/ առարկաների ուսուցչի թափուր տեղերի համար:
   Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:
   Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին :
   Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում`
1) դիմում (Ձև 1),մեկ լուսանկար 3x4 չափսի,
2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,
5) ինքնակենսագրություն (Ձև 5),
6) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ՝ նաև զինվորական գրքույկ,
8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
9) որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596 որոշմամբ սահմանված կարգին համապատասխան՝ հաստատությունից դուրս մնացած լինելու դեպքում՝ կամավոր ատեստավորումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին տեղեկություն (մասնակցած լինելու դեպքում)։
   Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել եւ համալրել դրանք:

   Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 14-ից 27-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:


   Մրցույթը տեղի կունենա օգոստոսի 28-ին՝ ժամը 14:00-ին, Վայոց ձորի մարզի Գնդեվազի միջնակարգ դպրոցում:
   Տեղեկությունների համար զանգահարել՝ (093) 79-98-25 հեռախոսահամարով:

 

Հայտարարված է` 14.08.2024

Վերջին ժամկետը` 27.08.2024

Պատասխանատու անձ` «ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
Հասցե` Վայոց ձորի մարզի Գնդեվազի միջնակարգ դպրոց
Հեռ.` +374 93 79-98-25



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29