Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի «Սարավան գյուղի հիմնական հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցչի թափուր տեղերի համար

 
Մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի «Սարավան գյուղի հիմնական հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ի աշխարհագրության (4 դասաժամ), ինֆորմատիկայի (3 դասաժամ), ուսուցչի թափուր տեղերի համար


  Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
     Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (ձև 1),
- 1 լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
-«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
-հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

 Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
   Փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 14-ից մինչև 27-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
  Մրցույթը տեղի կունենա 2024 թ. օգոստոսի 29-ին` ժամը 14:00-ին, Սարավան գյուղի հիմնական հանրակրթական դպրոցում, հասցե՝ գյուղ Սարավան, 3-րդ փողոց, շենք 23: Տեղեկությունների համար զանգահարել 094-84-38-61 հեռախոսահամարով:

Հայտարարված է` 14.08.2024

Վերջին ժամկետը` 27.08.2024

Պատասխանատու անձ` «Սարավան գյուղի հիմնական հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ
Հասցե` Սարավան գյուղի հիմնական հանրակրթական դպրոց, հասցե՝ գյուղ Սարավան, 3-րդ փողոց, շենք 23
Հեռ.` +37494-84-38-61



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29