Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի ուսուցչի թափուր տեղերի համար

                                                          Հայտարարություն
   Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի դասվարի (17 դասաժամ ), հայոց պատմություն (8 դասաժամ), հայոց լեզու և գրականություն (8 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար։
   Մրցույթն անցկացվում է երկու փուլով ՝ թեստավորման և հարցազրույցի։
Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ մշակած հարցաշարի։        Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին։
   Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
• դիմում (ձև 1), մեկ լուսանկար 3x4 չափի
• բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ)
• անձը հաստատող փաստաթուղթ
• <<Հանրակրթության մասին >> ՀՀ օրենքի 26-րդ հոդված առաջին մասին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում)
• Ինքնակենսագրություն (ձև 5)
• այլ պետությունների քաղաքացիներ՝ ՀՀ- ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
• ՀՀ արական սեռի քաղաքացիները նաև զինվորական գրքույկ
• Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում)
• որակավորման տարակարգ ունենալու դեպքում հավաստող փաստաթուղթ

   Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում։ Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ , մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարատը վերանայել և համալրել դրանք ։
   Փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 7-ից մինչև օգոստոսի 20-ը ներառյալ , ամեն օր ՝ 10։00-15։00, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։
Մրցույթը տեղի կունենա օգոստոսի 23-ին, ժամը 14։00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցում, հասցեն՝ Արենի համայնք․ Արենի բնակավայր, փողոց 3 , շենք 40։
   Տեղեկությունների համար զանգահարել 077-87-03-73 հեռախոսահամարին։
 

Հայտարարված է` 13.08.2024

Վերջին ժամկետը` 20.08.2024

Պատասխանատու անձ` Արենիի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ
Հասցե` Արենի համայնք․ Արենի բնակավայր, փողոց 3 , շենք 40
Հեռ.` +37477-87-03-73



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37