Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարություն ՀՀ Վայոց ձորի մարզի «Մալիշկայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցչի թափուր տեղերի համար

                                                    Հայտարարություն

Հայտարարվում է մրցույթ` ՀՀ Վայոց ձորի մարզի «Մալիշկայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (11 դասաժամ), հայոց լեզվի և հայ գրականության (4 դասաժամ) և երաժշտության (3 դասաժամ) ուսուցիչների թափուր տեղերի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (Ձեւ 1), մեկ լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից եւ աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (Ձեւ 5),
- այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաեւ զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող
փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև օգոստոսի 13-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա օգոստոսի 15-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Մալիշկայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան միջնակարգ դպրոցում, հասցեն՝ փ. 37, շ. 19 : Տեղեկությունների համար զանգահարել` (0281) 95-6-47, (093662899) հեռախոսահամարներով:

 

Հայտարարված է` 12.08.2024

Վերջին ժամկետը` 13.08.2024

Պատասխանատու անձ` <<Մալիշկայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան միջնակարգ դպրոց>>
Հասցե` Մալիշկայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան միջնակարգ դպրոց ՊՈԱԿ , հասցեն՝ փ. 37, շ. 19 :
Հեռ.` 0281 95-6-47, +374 93 66 28 99



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29