Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի «Շատինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տեխնոլոգիայի (3 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար

    Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման եւ հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը եւ յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
   - դիմում (Ձեւ 1), մեկ լուսանկար 3x4 չափի,
   - բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
   - անձը հաստատող փաստաթուղթ,
   - <Հանրակրթության մասին> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից եւ աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
   - ինքնակենսագրություն (Ձեւ 5), - այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
   - ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաեւ զինվորական գրքույկ,
   - հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
   - որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

   Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ եւ բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչեւ փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել եւ համալրել դրանք: Փաստաթղթերն ընդունվում են մայիսի 8-ից մինչեւ մայիսի 22-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի եւ այլ ոչ աշխատանքային օրերից: Մրցույթը տեղի կունենա մայիսի 27-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Շատինի միջնակարգ դպրոցում, հասցեն՝ գ. Շատին, փ. 2, շ. 17:Տեղեկությունների համար զանգահարել` (077) 09-00-54 հեռախոսահամարով:
 

Հայտարարված է` 08.05.2024

Վերջին ժամկետը` 22.05.2024

Պատասխանատու անձ` <Շատինի միջնակարգ դպրոց> ՊՈԱԿ
Հասցե` Եղեգիս համայնք, գ. Շատին, փ. 2, շ. 17
Հեռ.` (077) 09-00-54



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 16:31:29