Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
Հայտարարություն ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչությունում փորձագետ ներգրավելու մասին
Ծրագրով նախատեսված աշխատանքներն են`
ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի արարողակարգային և այլ միջոցառումների տեխնիկական մասի ապահովման աշխատանքներ, «Mulberry-2..» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի անխափան աշխատանքի ապահովում, վերակառուցում, մարզպետի աշխատակազմի կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման տեխնիկական բնութագրերի տրամադրում, մարզպետի աշխատակազմի համակարգիչների և համակարգիչային ցանցի անվտանգ շահագործման և անհրաժեշտ ապարատա-ծրագրային համալրման ապահովում, մարզպետի աշխատակազմի ինտերնետային կապի, ինչպես նաև տեղային լոկալ և գլոբալ ցանցերի անխափան աշխատանքի ապահովում:
Աշխատանքային պարտականություններն են՝
1. Իրականացնել մարզպետի աշխատակազմի արարողակարգային և այլ միջոցառումների տեխնիկական մասի ապահովման աշխատանքները.
2. Իրականացնել մարզպետի աշխատակազմի «Mulberry-2..» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի անխափան աշխատանքի ապահովումը, վերակառուցումը.
3. Իրականացնել մարզպետի աշխատակազմի կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռք բերման պատասխանատու ստորաբաժանման աշխատակցի գործառույթներ՝տեխնիկական բնութագրերի տրամադրում.
4. Իրականացնել մարզպետի աշխատակազմի համակարգիչների և համակարգչային ցանցի անվտանգ շահագործման և անհրաժեշտ ապարատա-ծրագրային համալրման աշխատանքները, մարզպետի աշխատակազմի համակարգչային ցանցային էլեկտրոնային համակարգում օգտագործվող համակարգիչների օպերացիոն համակարգերի և հարակից օգտագործվող ծրագրերի և հավելվածների անխափան աշխատանքի ապահովումը, համակարգչային տեխնիկայի սպասարկման աշխատանքները․
5. Իրականացնել մարզպետի աշխատակազմի ինտերնետային կապի, ինչպես նաև տեղային լոկալ և գլոբալ ցանցերի անխափան աշխատանքի ապահովումը:
Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
1) ՀՀ քաղաքացիություն,
2) Բարձրագույն կրթություն,
3) Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, համակարգչային համակարգերի մշակման և վերլուծության բնագավառի երեք տարվա աշխատանքային փորձ.
4) հայերենի իմացություն (օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն):
Փորձագետի աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ 1/ մեկ / տարի:
Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Փորձագետի աշխատավարձը կազմում է` 267.072 /երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու / ՀՀ դրամ:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
◆ դիմում ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի անունով /կցված է/
◆ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
◆ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակների հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
◆ մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
◆ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
◆Ինքնակենսագրություն
◆ Փորձագետի պաշտոնը չի կարող զբաղեցնել այն անձը, ով պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ՀՀ Վայոց ձոր մարզպետի աշխատակազմի վարչական շենք՝ հասցե՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00 - 13:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2024 թվականի մայիսի 10-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ անձնակազմի կառավարման բաժին (ք. Եղեգնաձոր, Շահումյան 5, 3-րդ հարկ, հեռ.` 0/281/ 2 55 95, էլեկտրոնային փոստի հասցեն` vayotsdzor.andznakazm@gmail.com:
Հայտարարված է` 06.05.2024
Վերջին ժամկետը` 10.05.2024
Պատասխանատու անձ` ՎՁՄ անձնակազմի կառավարման բաժին
Հասցե` Վայոց ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Շահումյան 5:
Հեռ.` (+374) 281 2 55 95
էլ. փոստ`