Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ Վայոց ձորի մարզի «Զեդեայի հիմնական դպրոց »ՊՈԱԿ-ի զինղեկի ( 0.5 հաստիք) թափուր տեղի համար

   Զինղեկի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը կազմում է.
• Զինղեկի պաշտոն(0,5 դրույք) – 59904(հիսունինը հազար ինը հարյուր չորս) դրամ,
• Քաղպաշտպանություն(0,3 հաստիք)-31200(երեսունմեկ հազար երկու հարյուր)դրամ,
• Զինվորական կոչում- Վարձատրությունը՝ ըստ կոչումներիվերաբերյալ սանդղակի:
   

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:Թեստավորման փուլն անցկացվում է ՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված հարցաշարերի:Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացվում առանձին:


   Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում՝
• դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3X4 չափսի,
• բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
• անձը հաստատող փաստաթուղթ,
• «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ (առկայության դեպքում),
• ինքնակենսագրություն (Ձև 5),
• այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
• ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
• հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
• որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
•ՀՀ կառավարության 2022թ-ի ապրիլի 28-ի N 596 որոշմամբ սահմանված կարգին համապատասխան՝ հաստատությունից դուրս մնալու դեպքում՝ կամավոր ատեստավորումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին տեղեկություն(մասնակցած լինելու դեպքում):

 Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ :Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ , մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:


   Փաստաթղթերը ընդունվում են մինչև սույն թվականի ապրիլի 29-ից մայիսի 14-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից մինչև 15:00, բացի շաբաթ , կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
   Մրցույթը տեղի կունենա մայիսի 20-ին, ժամը 14:00-ին, Վայոց ձորի մարզի «Զեդեայի հիմնական դպրոց» ՊՈԱԿ –ում:
  Հասցեն Վայոց ձորի մարզ,գյուղ Զեդեա 1-ին փողոց շենք 9 :
  Հարցերի համար զանգահարել 098-99-29-06 հեռախոսահամարին:

 

Հայտարարված է` 29.04.2024

Վերջին ժամկետը` 14.05.2024

Պատասխանատու անձ` «Զեդեայի հիմնական դպրոց» ՊՈԱԿ
Հասցե` Վայոց ձորի մարզ,գյուղ Զեդեա 1-ին փողոց շենք 9
Հեռ.` 098-99-29-06



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 16:31:29