Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության՝ ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետի (պաշտոնի ծածկագիր` 3․1-8) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

   Պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
   ա/ «Գնումների մասին» ՀՀ օրենքին համաձայն կազմակերպում և իրականացնում է «Ջերմուկ համայնքի «Զատիկ» ՆՈՒՀ, «Գնդեվազի մանկապարտեզ», «Ջերմուկ համայնքի Ռ․ Մելիքյանի անվան արվեստի դպրոց» համայնքային ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների և «Ջերմուկ համայնքի ճոպանուղի» համայնքային հիմնարկի (այսուհետ՝ ՀՈԱԿ–ներ) կարիքներին համապատասխան գնումների` ապրանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացի հետ կապված հարաբերությունները, վարում է դրա հետ կապված ողջ փաստաթղթաշրջանառությունը, հանդես է գալիս որպես գնումների համակարգող:
   բ/ օրենսդրությամբ սահմանված կարգով` յուրաքանչյուր բյուջետային տարվա համար կազմում և ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացնում ՀՈԱԿ–ների կարիքների համար նախատեսվող գնումների պլանը և ժամանակացույցը: Պատասխանատու է ՀՈԱԿ–ների կարիքների համար ձեռք բերվող աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի պատվիրման համար
   գ/ գնումների համար հաստատված պլանները` ներառյալ կատարված փոփոխությունները և լրացումները, հրապարակման է տալիս լիազոր մարմնի ինտերնետային կայքում` բացառությամբ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումների պլանի: Բաժնի պետին է ներկայացնում ՀՈԱԿ–ների կարիքների համար գնման առարկայի բնութագրերի նախագծերը և գնումը կատարելու ձևի վերաբերյալ առաջարկը.
դ/տեղեկագրում հրապարակում է ՀՈԱԿ–ների գնումների վերաբերյալ օրենքով նախատեսված հայտարարությունները
   ե/ապահովում է յուրաքանչյուր գնման ընթացակարգի փաստաթղթերի կազմումը և պահպանումը
   զ/ իրականացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորություններ
   է/ կազմում և պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում յուրաքանչյուր գնման ընթացակարգի արձանագրությունը և պայմանագիրը
   ը/կազմում և ֆինանսների նախարարություն ամփոփ եռամսյակային հաշվետվություն է ներկայացնում ՀՈԱԿ–ների կողմից իրականացված գնումների վերբերյալ
   թ/ պատրաստում և բաժնի պետին է ներկայացնում հաշվետվություններ,պարտադիր կիրառման այլ փաստաթղթեր, ֆինանսական բնույթի տեղեկանքներ, համայնքային ծառայողի գործառույթների կատարման վերաբերյալ կիսամյակային հաշվետվություններ
   ժ/ աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցություն է ունենում համայնքի առջև ծառացած սոցիալական ծրագրերի և կանխատեսումների մշակմանը, մասնակցում է ոլորտին վերաբերող հարցերով համայնքում անցկացվող մոնիթորինգներին,
   ի/ իրականացնում է իր գործառույթներից ու խնդիրներից բխող իրավական ակտերի, գրավոր առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները


Ներկայացվող պահանջները`

ա/ առնվազն միջնակարգ կրթություն, ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Բյուջետային համակարգի մասին», «Գնումների մասին» ՀՀ օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1370-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 386-Ն և 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշումների, գնումների վերաբերյալ այլ իրավական ակտերի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
   բ/ ՀՀ կառավարության լիազորված մարմնի կողմից շնորհված գնումների համակարգողի որակավորում
   գ/ համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
   զ/ տիրապետում է (ազատ կարդում և կարող է բացատրվել) օտար լեզվի (լեզուների)։

   Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք (այսուհետ՝ քաղաքացիներ)։ Դիմող քաղաքացիները Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ կամ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչություն
պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝


   ա) գրավոր դիմում մրցութային հանձնաժողովի անունով (տրվում է հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը)
   բ) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճեները՝ բնօրինակների հետ միասին,,
   գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը.
   դ) հայտարարություն այն մասին, որը դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ չի ճանաչվել, ե) հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվին (լեզուներին) տիրապետելու մասին.
   ե) արական սեռի անձիք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեն՝  բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

զ) մեկ լուսանկար 3 * 4 սմ չափսի է) անձնագրի պատճենը։


   Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ՝ ներկայացնելով անձնագիրը։
   Քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձիք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով։
   Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-ից մինչև 18:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2024 թվականի մայիսի 15–ի ժամը 18:00-ը։
   Մրցույթը կկայանա 2024 թվականի մայիսի 30-ին ժամը 11:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի շենքում։ Հասցեն՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան փ. 8։


 

Հայտարարված է` 29.04.2024

Վերջին ժամկետը` 15.05.2024

Պատասխանատու անձ` ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Հասցե` ք. Ջերմուկ, Մյասնիկյան փ. 8
Հեռ.` 028721217, 060747077



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 16:31:29