Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչությունում փորձագետ ներգրավելու համար

   ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչությունում փորձագետ ներգրավելու մասին


Ծրագրով նախատեսված աշխատանքներն են`
ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի և մարզային ենթակայության կազմակերպությունների բյուջետային գործընթացի կազմակերպում, մարզպետի աշխատակազմի հաշվապահական հաշվառման ֆինանսական հաշվետվություններ կազմման կազմակերպում: Գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան գնումների կազմակերպում, մարզի համայնքների և մարզպետի աշխատակազմի ենթակայության կազմակերպությունների հրապարակման ենթակա համապատասխան նյութերի gnumner.am կայքում հրապարակման ապահովում: Համայնքների, ենթակա կազմակերպությունների բյուջեներին ամրագրված եկամուտների հավաքագրման և ծախսերի կատարման վերաբերյալ տեղեկատվության ամփոփում:
Մարզպետի աշխատակազմի և մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ հաջորդ տարվա բյուջեի հաշվին կատարվող ծախսերի բյուջետային ֆինանսավորման հայտերի, միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման և ներկայացման աշխատանքների կազմակերպում:


Աշխատանքային պարտականություններն են՝
1. Կազմակերպել տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեի ծրագրերով և կառավարության որոշումներով ՀՀ Վայոց ձորի մարզին ու մարզպետի աշխատակազմին հատկացված միջոցների շրջանակներում նախահաշիվների, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցերի կազմման և /LSFinanc/ համակարգի միջոցով մուտքագրման աշխատանքները․
2. Կազմակերպել մարզպետի աշխատակազմում հաշվապահական հաշվառում վարելու, ֆինանսական հաշվետվություններ կազմելու և ներկայացնելու գործընթացը․
3. Կազմակերպել մարզպետի աշխատակազմի կարիքների համար մատակարարված ապրանքների, ծառայությունների վճարային փաստաթղթերի ճշտության ստուգման, հաշվառման և փոխանցման աշխատանքները.
4. Կազմակերպել Մարզի համայնքների և մարզպետի աշխատակազմի ենթակայության կազմակերպությունների հրապարակման ենթակա համապատասխան նյութերի gnumner.am կայքում հրապարակելու աշխատանքները՝ Գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան.
5. Կազմակերպել մարզպետի աշխատակազմի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության ծրագրային ցուցանիշների հավաքագրման, տարեկան և եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ընդունման, ստուգման աշխատանքները.
6. Կազմակերպել տեղական ինքնակառավարման մարմիններին պետական բյուջեից հատկացված նպատակային հատկացումները ֆինանսավորելու
նպատակով անհրաժեշտ պայմանագրերի կազմման, փաստաթղթերի հավաքագրման և վճարման աշխատանքները.
7. Կազմակերպել ամսական կտրվածքով համայնքների, ենթակա կազմակերպությունների բյուջեներին ամրագրված եկամուտների հավաքագրման և ծախսերի կատարման վերաբերյալ տեղեկատվության ամփոփման և պետական լիազորված մարմին ներկայացման աշխատանքները.
8. Կազմակերպել մարզպետի աշխատակազմի և մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ հաջորդ տարվա բյուջեի հաշվին կատարվող ծախսերի բյուջետային ֆինանսավորման հայտերի, միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման և ներկայացման աշխատանքները.

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
1) ՀՀ քաղաքացիություն,
2) համապատասխան բնագավառի /գործարարություն և վարչարարություն, տնտեսագիտություն/ բարձրագույն կրթություն,
3) ֆինանսավարկային կամ տնտեսագիտության կամ պետական գնումների բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ.
4) հայերենի իմացություն (օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն):

Փորձագետի աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ 1/ մեկ / տարի:
Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Փորձագետի աշխատավարձը կազմում է` 322.816 /երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց / ՀՀ դրամ:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
◆ դիմում ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի անունով /կցված է/
◆ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
◆ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակների հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
◆ մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
◆ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
◆Ինքնակենսագրություն
◆ Փորձագետի պաշտոնը չի կարող զբաղեցնել այն անձը, ով պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00 - 13:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2024 թ. ապրիլի 29-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ անձնակազմի կառավարման բաժին (ք. Եղեգնաձոր, Շահումյան 5, 3-րդ հարկ, հեռ.` 0/281/ 2 55 95, էլեկտրոնային փոստի հասցեն` vayotsdzor.andznakazm@gmail.com):

 

Հայտարարված է` 23.04.2024

Վերջին ժամկետը` 29.04.2024

Պատասխանատու անձ` ՎՁՄ անձնակազմի կառավարման բաժին
Հասցե` Վայոց ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Շահումյան 5:
Հեռ.` (+374) 281 2 55 95
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29