Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում են բաց մրցույթներ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ենթակայության հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմնի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

   Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի աշխատակազմը հայտարարում է բաց մրցույթներ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ենթակայության
   1. <<Վայքի բուժական միավորում>> /ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N1911որոշմամբ հաստատված հավելվածի «Վայքի տարածաշրջան» բաժնի 10-րդ կետի համաձայն առաջիկայում «Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանվելու է «Վայքի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն/ փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

   2. <<Վայոց ձորի բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

   Ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1. բարձրագույն բժշկական կրթություն կամ առողջապահության կառավարում և կազմակերպում մասնագիտական կրթություն,
2. հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ առողջապահական բնագավառի առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ:

   <<Վայքի բուժական միավորում>> /«Վայքի պոլիկլինիկա»/ ՓԲԸ-ի տնօրենի մրցույթը կանցկացվի 2024թ. հունիսի 4-ին ժամը 11:00–ին։

   <<Վայոց ձորի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի տնօրենի մրցույթը կանցկացվի 2024թ. հունիսի 4-ին ժամը 15:00–ին։

   Մրցույթին մասնակցելու համար դիմումատուները Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ են ներկայացնում`
1) դիմում, որում նշվում է հավակնորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում), հաշվառման և բնակության վայրը, հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).
2) մեկ լուսանկար 3 x 4 չափի.
3) աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ.
4) ինքնակենսագրություն.
5) անձը հաստատող փաստաթղթի պատճեն.
6) բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի հավակնորդի դեպքում` նաև պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական
ծառայությունից ազատված լինելու կամ տարկետման մեջ գտնվելու փաստը հավաստող փաստաթղթի) պատճեն.
7) տեղեկանք՝ դատվածության, դատվածությունը հանված կամ մարված լինելու վերաբերյալ (ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից).

8) տեղեկանք՝ սնանկության կամ դրա բացակայության վերաբերյալ (Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի դատական դեպարտամենտից).
9) տեղեկանք՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիվանդությունների բացակայության վերաբերյալ (արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունից, որտեղ համապատասխան կարգով կցագրված է դիմումատուն).
10) հավակնորդի ցանկությամբ` հրապարակված գիտական հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.
11) բնութագիր` վերջին աշխատավայրից (ըստ դիմումատուի ցանկության).
12) Ընկերության զարգացման և բարեփոխման հայեցակարգը (ներկայացվում է մրցույթի անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ, ինչի վերաբերյալ կազմվում է հանձնման- ընդունման ակտ), որը ներառում է Ընկերության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև Ընկերության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, Ընկերության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները:

   Հավակնորդը փաստաթղթերը ներկայացնում է առձեռն կամ առցանց՝ բացառությամբ Ընկերության զարգացման և բարեփոխման հայեցակարգի, որը ներկայացվում է առձեռն:
   Առձեռն փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, բացի ոչ աշխատանքային օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 03.05.2024թ.:
   Մրցույթները կկայանան Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի շենքում (ք.Եղեգնաձոր, Շահումյան 5):
   Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժնում, 2024 թվականի ապրիլի 1-ից մինչև մայիսի 3-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև ժամը 12:30-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

   Մրցույթներին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժին: Հասցե՝ Վայոց ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Շահումյան 5, հեռ.՝ (+374) 281 2 55 95:
 

Հայտարարված է` 01.04.2024

Վերջին ժամկետը` 03.05.2024

Պատասխանատու անձ` ՎՁՄ անձնակազմի կառավարման բաժին
Հասցե` Վայոց ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Շահումյան 5:
Հեռ.` (+374) 281 2 55 95
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 16:31:29