Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի «Գետափի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (16 դասաժամ) թափուր տեղի համար

   Հայտարարվում է մրցույթ` ՀՀ Վայոց ձորի մարզի «Գետափի միջնակարգ դպրոց»
ՊՈԱԿ-ի դասվարի (16 դասաժամ) թափուր տեղի համար:
   Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման եւ հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը եւ յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (Ձեւ 1),
- մեկ լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապա-
տասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից եւ աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (Ձեւ 5),
- այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաեւ զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
   Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ եւ բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ,մասնակիցը կարող է մինչեւ փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել եւ համալրել դրանք:
   Փաստաթղթերն ընունվում են փետրվարի 7-ից մինչեւ փետրվարի 20-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը՝ 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի եւ այլ ոչ աշխատանքային օրերից:
   Մրցույթը տեղի կունենա փետրվարի 22-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Գետափի միջնակարգ դպրոցում, հասցեն` գ. Գետափ, Եղեգնաձորյան խճուղի 1:
   Տեղեկությունների համար զանգահարել` (098) 56-06-03 հեռախոսահամարով:

 

Հայտարարված է` 07.02.2024

Վերջին ժամկետը` 20.02.2024

Պատասխանատու անձ` «Գետափի միջնակարգ դպրոց»
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Գետափ, Եղեգնաձորյան խճուղի 1
Հեռ.` (098) 56-06-03



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37