Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի «Եղեգնաձոր համայնքի թիվ 2 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում հոգեբանի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

   ՀՀ Վայոց ձորի մարզի «Եղեգնաձոր համայնքի թիվ 2 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության հոգեբանի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
   Նախադպրոցական ուսումնական հաստատության հոգեբանը պետք է ունենա` բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:
   Հոգեբանի հաստիքի համար սահմանված է 1 դրույք՝ 136500 (մեկ հարյուր երեսունվեց հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ պաշտոնային դրույքաչափով։
   Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
   Փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի փետրվարի 05-ից մինչև 2024 թվականի մարտի 01-ը ներառյալ ամեն օր ժամը 10:00-16:00-ը բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից, ք. Եղեգնաձոր Կոմիտասի 13 հասցեում։
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով թեստավորման և հարցազրույցի՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանով հաստատված հարցաշարերի:
   Մրցույթի թեստային փուլը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին ժամը 13։00-ին, իսկ հարցազրույցի փուլը անցկացվում է նույն օրը թեստավորման արդյունքների հրապարակումից հետո՝ 15։30-ին, ք. Եղեգնաձոր Կոմիտասի 13 հասցեում։
Թեստավորման և հարցազրույցի փուլերի հարցաշարերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/11978։

Տեղեկությունների համար զանգահարել +374 94983344
Տնօրեն՝ Նատալյա Սողոմոնյան
Էլեկտրոնային փոստի հասցե՝ eghegnadzor.kaghaqitiv2mank@mail.ru

 

Հայտարարված է` 05.02.2024

Վերջին ժամկետը` 01.03.2024

Պատասխանատու անձ` Եղեգնաձոր համայնքի թիվ 2 մսուր մանկապարտեզ
Հասցե` ք. Եղեգնաձոր Կոմիտասի 13
Հեռ.` +374 94983344
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37