Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
Հայտարարվում է մրցույթ Հայասատանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ենթակայության <<Եղեգնաձորի մշակույթի կենտրոն>> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար սահմանվում են հետևյալ պայմանները՝
1. ՀՀ քաղաքացիություն.
2. բարձրագույն կրթություն.
3. հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալ-մշակութային գործունեություն (արվեստի կառավարում /մենեջմենթ/) բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
Հիմնական գործառույթները՝
1. Ինքնուրույն մշակում է և իրագործում գործունեության ընթացիկ և զարգացման հեռանկարանային ծրագրերը, ստեղծագործական ուղղությունները և նպատակները.
2. Ձևավորում է իր տնտեսական և գեղարվեստական զարգացման ծրագիրը, որոշում ծառայությունների մատուցման կարգն ու գները, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ.
3. Ապահովում է կազմակերպությանն ամրացված շենքերի ու շինությունների պահպանությանն ու օգտագործման անհրաժեշտ պայմանները, իրականացնում է հակահրդեհային անվտանգության միջոցառումներ.
4. Իրականացնում է թատերա-համերգային գործունեություն մարզում և մարզից դուրս սահմանված կարգով.
5. Իրագործում է մասսայական և մշակութային միջոցառումների ծրագրավորման, սցենավորման, տեխնիկական, հնչյունային, տրանսպորտային, նկարչական ձևավորման, հանդերձավարման սպասարկման, վարձակալությամբ տրվող տարածքի և գույքի և այլ կազմակերպչական ծառայություններ, ինքնուրույն որոշում մատուցման կարգն ու գները:
6.Կազմակերպում է տարաբնույթ փառատոններ, մրցույթներ, մրցանակաբաշխություններ, ցուցահանդեսներ, սեմինարներ մարզի տարածքում և նրա սահմաններից դուրս.
7.Մշակութային սպասարկման ոլորտում վճարովի և անվճար սկզբունքով հավաքագրում և ստեղծում է տարբեր մասնագիտությունների ուսուցման խմբեր, խմբակներ:
Իրականացնում է սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթային կամ էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• դիմում՝ (ձևը կցվում է).
• Ինքնակենսագրություն՝ (ձևը կցվում է).
• անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը).
• երկու գունավոր լուսանկար՝ 3X4 չափսի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ էլեկտրոնային).
• բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմ(ները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը).
• օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)՝ առկայության դեպքում.
• գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)՝ առկայության դեպքում.
• աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ.
• «Եղեգնաձորի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման` դիմողի կողմից մշակված հայեցակարգը՝ թղթային կամ էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացվի 2024 թվականի մարտի 14-ին:
• Հայեցակարգը պետք է լինի առավելագույնը 20 էջ՝
-պարունակի պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը.
-ներառի պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները.
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում (հասցե՝ ք. Եղեգնաձոր, Շահումյան 5):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի մարտի 15-ին՝ ժամը 11։00-ին, Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում (հասցե՝ ք. Եղեգնաձոր, Շահումյան 5):
Հիմնական աշխատավարձը՝ 115 800 (մեկ հարյուր տասնհինգ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 1000-ից մինչև 13։00-ը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 20.02.2024 թ.,
տեղեկատու հեռ.` 0281/25595/,
էլեկտրոնային փոստի հասցեն՝ vayotsdzor.andznakazm@gmail.com:
Մրցույթի թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի հստակ շրջանակը՝
ՀՀ Սահմանադրություն
Հոդվածներ՝ 1, 25, 33, 38, 41, 43, 46, 48, 51, 60, 64, 84, 89, 96, 104, 118, 124, 125, 141, 146, 152, 153, 157, 163, 166, 167, 77, 179, 180-182, 184, 185, 187, 188.2, 189, 192, 198, 200, 201
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
Հոդվածներ՝ 18, 37, 84.1, 85, 86, 91, 99, 101, 107, 120, 126, 138, 139,148, 149, 156, 159, 160, 172, 180, 184, 200, 202, 227
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=166596
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 3-6, 8-15, 17, 19, 22-25.1
հղումը https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164932
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 6-26-րդ, 28-րդ, 29-րդ
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121002
«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 7, 8, 20, 21
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121640
Թեստային հարցերի նմուշը կցվում է։
Մրցույթի հարցազրույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է՝ (առաջնորդում, ռազմավարական պլանավորում, որոշումների կայացում, ժամանակի կառավարում, հաղորդակցման հմտություններ, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն).
Մասնագիտական գիտելիքների ստուգում՝
ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=166596
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164932
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121002
Անձնական որակներ (աշխատանքային էթիկայի և բարեվարքության կանոնների իմացություն):
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Եղեգնաձոր, Շահումյան 5, հեռախոսահամար՝ 0281 2 55 95) :
________________________________________
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Եղեգնաձորի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հասարակական կազմակերպություններին մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 539-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմը հասարակական կազմակերպություններին հրավիրում է դիմելու Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Եղեգնաձորի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով: Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն մշակույթի կամ արվեստի ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն են ծավալել տվյալ ոլորտում:
Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել՝
1. Կազմակերպության անվանումը
2. Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
3. Կազմակերպության կանոնադրությունը:
Դիմումները ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10։00-ից մինչև 13։00ը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 20.02.2024 թ., տեղեկատու հեռ.` 0281/255 95/, էլեկտրոնային փոստի հասցեն՝ vayotsdzor.andznakazm@gmail.com:
Հայտարարված է` 29.01.2024
Վերջին ժամկետը` 20.02.2024
Պատասխանատու անձ` ՎՁՄ անձնակազմի կառավարման բաժին
Հասցե` Վայոց ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Շահումյան 5:
Հեռ.` (+374) 281 2 55 95
էլ. փոստ`