Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի «Գետափի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (16 դասաժամ) թափուր տեղի համար

   Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի «Գետափի միջնակարգ դպրոց»
ՊՈԱԿ-ի դասվարի (16 դասաժամ) թափուր տեղի համար:
   Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:
   Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի:      Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

  Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`

- դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապա-
տասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից եւ աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (Ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

   Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ,մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
   Փաստաթղթերն ընդունվում են հունվարի 17-ից մինչև հունվարի 30-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը,բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
   Մրցույթը տեղի կունենա փետրվարի 1-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Գետափի միջնակարգ դպրոցում, հասցեն՝ գ. Գետափ, Եղեգնաձորյան խճուղի 1:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (098) 56-06-03 հեռախոսահամարով:
 

Հայտարարված է` 17.01.2024

Վերջին ժամկետը` 30.01.2024

Պատասխանատու անձ` ՀՀ Վայոց ձորի մարզի Գետափի միջնակարգ դպրոց
Հասցե` գ. Գետափ, Եղեգնաձորյան խճուղի 1
Հեռ.` (098) 56-06-03



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37