Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձոր մարզի <<Քարագլխի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում ուսուցիչների և հոգեբանի՝ 0.75 դրույք թափուր տեղի համար
Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Վայոց ձոր մարզի <Քարագլխի միջնակարգ դպրոց> ՊՈԱԿ-ի Մայրենի 6-րդ դասարան (6 դասաժամ),Հ. Ե. Պատմություն 5 դասաժամ , Ինֆորմատիկա 3 դասաժամ ուսուցիչների և հոգեբանի՝ 0.75 դրույք թափուր տեղի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՍՄ նախարարության մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցը անցկացվում է առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել ՝
- Դիմում ( Զև 1), մեկ լուսանկար 3 x 4 չափի,
- Բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ)
- Անձը հաստատող փաստաթուղթ,
- < Հանրակրթության մասին> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- Ինքնակենսագրություն (Ձև 5),
- Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ:
- Հրապարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում):
- Որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում է հունվարի 10-ից հունվարի 24-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10: 00-ից 15: 00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա հունվարի 26-ին ժամը 14: 00-ին Վայոց ձորի մարզի Քարագլխի միջնակարգ դպրոցում:
Հասցեն՝ Վայոց ձորի մարզ, գյուղ Քարագլուխ, 7 փողոց, շենք 3:
Տեղեկությունների համար զանգահարել՝ +37498 88 40 31 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 10.01.2024
Վերջին ժամկետը` 24.01.2024
Պատասխանատու անձ` <<Քարագլխի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ
Հասցե` Վայոց ձորի մարզ, գյուղ Քարագլուխ, 7 փողոց, շենք 3
Հեռ.` +37498 88 40 31