Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար


   Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար

   1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի ավագ մասնագետ (ծածկագիրը` 99-30.5-Մ3-1)

   Բաժնի ավագ մասնագետը

   Մասնակցում է Վայոց ձորի մարզի / այսուհետ՝ Մարզ/ սոցիալ-տնտեսական (ըստ ճյուղերի և բնագավառների) զարգացման ռազմավարության և հիմնադրույթների մշակման աշխատանքներին.
   Մասնակցում է Մարզի համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի վերլուծության, ծրագրերի կատարման ընթացքի և արդյունքների վերլուծության աշխատանքներին.
   Մասնակցում է Մարզի համայնքներից ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի և ծրագրերի իրականացման գործընթացի ուսումնասիրության աշխատանքներին:
Մասնակցում է փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտով զբաղվող նախարարությունների, գերատեսչությունների, մարզային կառույցների և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության ապահովման աշխատանքներին.
   Իրականացնում է Մարզի փոքր և միջին ձեռնարկությունների և ձեռնարկատիրական համակարգի աշխատանքների մասին տեղեկատվության ստացման և վերլուծության աշխատանքները.
   Մասնակցում է զբոսաշրջության ոլորտի գրանցամատյանների կազմման, վարման, թարմացման աշխատանքներին.
   Մասնակցում է այլ երկրների համապատասխան մարմինների և միջազգային զբոսաշրջային կազմակերպությունների հետ հարաբերություններում Հայաստանի Հանրապետությունը և մարզը ներկայացնելու, բանակցային գործընթացի իրականացման, զբոսաշրջային բնագավառում Մարզին վերաբերող համագործակցության փաստաթղթերի, ծրագրերի մշակման աշխատանքներին.
   Մասնակցում է նոր արդյունաբերական կառույցների և հանգույցների ստեղծման, վերջիններիս գործունեության հաշվառման աջակցման աշխատանքներին.
   Մասնակցում է մարզի ընթացիկ և հեռանկարային սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի նախագծերի կազմման աշխատանքներին։


   Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ:
   Իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն:
   Ռուսերեն կամ անգլերեն լեզվի իմացություն:
   Համակարգչից և այլ տեխնիկական միջոցներից օգտվելու համար անհրաժեշտ ծրագրերի իմացություն:
   Պաշտոնի անձնագրով պահանջվող գործառույթների իրականացման համար անհրաժեշտ կոմպետենցիաների, կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում:
   Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
   Պայմանագրի գործողության ժամկետն է՝ 2024 թվականի մայիսի 12-ը:
   Աշխատավարձի չափը՝ 221312 /երկու հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր տասներկու/ ՀՀ դրամ:
   Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը՝ 09.01.2024թ ներառյալ:
   Ընտրություն կատարելու եղանակը՝ հարցազրույց դիմում ներկայացրած քաղաքացու հետ:
   Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով;
   Մարզպետի աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

   1. դիմում /լրացվում է փաստաթղթերը հանձնելիս/:
   2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
   3.դիպլոմ(ներ)ի լուսապատճեն(ներ)ը
   4.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի լուսապատճեն(ներ)ը
   5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի(բոլոր գրառում ունեցող էջերի) լուսապատճեները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
   6.մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնում, հասցե՝ ք. Եղեգնաձոր, Շահումյան 5, 2024 թվականի հունվարի 5-ից մինչև հունվարի 9-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև ժամը 12:30-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) օրերից, հեռ.՝ (+374) 281 2 55 95: Էլեկտրոնային փոստի հասցեն` vayotsdzor.andznakazm@gmail.com

 

 

 

Հայտարարված է` 04.01.2024

Վերջին ժամկետը` 09.01.2024

Պատասխանատու անձ` ՎՁՄ անձնակազմի կառավարման բաժին
Հասցե` Վայոց ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Շահումյան 5:
Հեռ.` (+374) 281 2 55 95
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28