Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի «Հորսի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում ուսուցչի թափուր տեղերի համար

   Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորիմարզի «Հորսի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի հայոց պատմության (3 դասաժամ), աշխարհագրության (3 դասաժամ), ֆիզիկայի (2 դասաժամ), քիմիայի (2 դասաժամ), համաշխարհային պատմության (2 դասաժամ), Հայոց եկեղեցու պատմության (2 դասաժամ), ֆիզկուլտուրայի (8 դասաժամ), ՆԶՊ-ի եւ անվտանգ կենսագործունեության (1 դասաժամ), հասարակագիտության (1 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար:
   Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման եւ հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը եւ յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
   Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (Ձեւ 1), մեկ լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝
աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից եւ աշխատանքային
գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (Ձեւ 5),
- այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաեւ զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր
(առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
   Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ եւ բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչեւ փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել եւ համալրել դրանք:
   Փաստաթղթերն ընդունվում են նոյեմբերի 20-ից մինչեւ դեկտեմբերի 3-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի եւ այլ ոչ աշխատանքային օրերից:
   Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Հորսի հիմնական դպրոցում:
   Տեղեկությունների համար զանգահարել` (096)17-80-90 հեռախոսահամարով:

 

 

 


 

Հայտարարված է` 20.11.2023

Վերջին ժամկետը` 03.12.2023

Պատասխանատու անձ` «Հորսի հիմնական դպրոց»
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, գյուղ Հորս
Հեռ.` 096178090



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37