Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է արտաքին մրցույթ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՐՏԱՔԻՆ ՄՐՑՈՒՅԹ՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

   Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 99-30.4-Մ2-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

   ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 99-30.4-Մ2-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
   Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (առցանց),
2. անձնագրի և ՀՀԾ-ի /կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ հանրային ծառայության համարանիշ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3. դիպլոմ(ներ)ի լուսապատճեն(ներ)ը
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի լուսապատճեն(ներ)ը
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի(բոլոր գրառում ունեցող էջերի) լուսապատճեները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

   Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 6-ը ներառյալ` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով՝ քսանչորսժամյա ռեժիմով։

   Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ Վայոց ձորի մարզ ք. Եղեգնաձոր, Շահումյան 5, 1-ին հարկ ):

   Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի դեկտեմբերի 6-ին ՝ ժամը 15:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում (հասցե՝ ք.Եղեգնաձոր, Շահումյան 5):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 267 072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ է:

   Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

   Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝


- <<Քաղաքացիական ծառայության մասին>> ՀՀ օրենք (Հոդվածներ՝4-8,16-21,) Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910


- <<Հանրային ծառայության մասին>> ՀՀ օրենք (հոդվածներ՝ 3-8,14, 15, 18-21, 28, 31) Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=141524


-Հայոց լեզու (Բաժին 1 մաս1 էջ 5-8, բաժին 2 մաս 1 էջ 27-28, 35)
Հղումը՝  Հայոց լեզու և հայ գրականություն շտեմարան


- ինֆորմատիկա 7-րդ դասարան, դասագիրք հանրակրթական դպրոցների համար: Ս.Ս.Ավետիսյան, Ս.Վ.Դանիելյան: (7-րդ դաս. § 1.1, 1.5, 2.3, 3.3, 6.3,)
Հղումը՝ https://fliphtml5.com/fumf/egdx


- Հայաստանի Հանրապետության սահմանադրություն (հոդվածներ՝1-5, 21,48,49,124,131,147)
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723


Գրավոր խոսք, Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, 2012 ( էջ 70-129)
Հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf


- <<Կրթության մասին>> ՀՀ օրենք (Հոդվածներ՝ 2,4,7,10,12,14,16,30,38) Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=155043


- <<Մշակութային օրենսդրության հիմունքների մասին>> ՀՀ օրենք (Հոդվածներ՝ 14, 15, 16, 17, 20-26)
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121002

- <<Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին>> ՀՀ օրենք (Հոդվածներ՝ 3,5,7,9,12,16,17,18)
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142597

   Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնական ինտերնետային կայքէջում՝  https://cso.gov.am/sections/competence
հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝


- Խնդրի լուծում
- Հաշվետվությունների մշակում
- Բարեվարքություն


   Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժին (ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի վարչական շենք (հասցե՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5), հեռախոսահամար՝ 0281-2-55-95, էլեկտրոնային փոստի հասցե՝ vayotsdzor.andznakazm@gmail.com
 

Հայտարարված է` 31.10.2023

Վերջին ժամկետը` 06.11.2023

Պատասխանատու անձ` ՎՁՄ անձնակազմի կառավարման բաժին
Հասցե` Վայոց ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Շահումյան 5:
Հեռ.` (+374) 281 2 55 95
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37