Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի «Վերնաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում մեթոդիստի (տնօրենի ուսումնական գծով տեղակալ) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

   ՀՀ Վայոց ձորի մարզի «Վերնաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության մեթոդիստի (տնօրենի ուսումնական գծով տեղակալ) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

   Նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի, տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա` բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) կրթություն և վերջին յոթ տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի կամ մանկավարժական աշխատանքի առնվազն 2 (երկու) տարվա մանկավարժական գործունեության ստաժ՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:

   Մեթոդիստի հաստիքի համար սահմանված է 0.25 դրույք՝ 32500 (երեսուներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ պաշտոնային դրույքաչափով։
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

   Փաստաթղթերն ընդունվում են 2023 թվականի հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 23-ը ներառյալ ամեն օր ժամը 10:00-16:00-ը բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից, «Վերնաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, հասցեն՝ գ. Վերնաշեն, Թանահատի 29։

   Մրցույթն անցկացվելու է երկու փուլով թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:
Մրցույթի թեստային փուլը տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 29-ին ժամը 1300-ին , իսկ հարցազրույցի փուլը՝ նույն օրը թեստավորման արդյունքների հրապարակումից հետո՝ ժամը 1500-ին, գ. Վերնաշեն, Թանահատի 29 հասցեում։
Թեստավորման և հարցազրույցի փուլերի հարցաշարերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/11978 ։

   Տեղեկությունների համար զանգահարել +374 94854090
   Տնօրեն՝ Աշխեն Խալաթյան
   Էլեկտրոնային փոստի հասցե՝ ashxenxalatyan@gmail.com
 

Հայտարարված է` 27.10.2023

Վերջին ժամկետը` 23.11.2023

Պատասխանատու անձ` «Վերնաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Վերնաշեն, Թանահատի 29
Հեռ.` +374 94854090
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37