Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ « Վայոց ձորի մարզի «Սարավան գյուղի հիմնական հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ում ուսուցչի թափուր տեղերի համար

   Մրցույթ՝ « Վայոց ձորի մարզի «Սարավան գյուղի հիմնական հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ֊ի աշխարհագրության (5 դասաժամ), ինֆորմատիկայի (3 դասաժամ), ուսուցչի թափուր տեղերի համար

   Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի։ Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին։

   Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
- դիմում (ձԱ1),
֊ 1 լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ։

   Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում։ Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք։

   Փաստաթղթերն ընդունվում են հոկտեմբերի 25 –ից մինչև նոյեմբերի 7 –ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից։

   Մրցույթը տեղի կունենա 2023 թ. նոյեմբերի 9 –ին՝ ժամը 14:00-ին, Սարավան գյուղի հիմնական հանրակրթական դպրոցում, հասցե՝ գյուղ Սարավան, 3-րդ փողոց, շենք 23։ Տեղեկությունների համար զանգահարել 094-84-38-61 հեռախոսահամարով։
 

Հայտարարված է` 25.10.2023

Վերջին ժամկետը` 07.11.2023

Պատասխանատու անձ` «Սարավան գյուղի հիմնական հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ
Հասցե` Վայոց ձորի մարզ, գ․Սարավան, 3-րդ փողոց, շենք 23
Հեռ.` 094-84-38-61



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37