Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

   Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
                               Ներկայացվող պահանջները

   Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝
1) բարձրագույն կրթություն.
2) համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
3) իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, «Տեղական ինքնակառավարման մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին», «Համատիրության մասին», «Գնումների մասին» ՀՀ օրենքներ, ՀՀ աշխատանքային օրենսգիրք և այլ իրավական ակտեր):

   Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`

1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Մրցույթը (թեստավորում և հարցազրույց) կկայանա 2023 թվականի նոյեմբերի 24-ին ժամը 11.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի շենքում, հասցեն՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան 8։

Մրցույթին մասնակցել ցանկացողները Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ (հասցեն՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան 8) պետք է ներկայացնեն (անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով) հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7)հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։

   Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
   Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2023 թվականի նոյեմբերի
14-ը ժամը 18.00-ն:


   Մանրամասն տեղեկությունների համար դիմել Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ
(հեռախոս`(060) 74-70-77, (098) 17-03-71)

 

Հայտարարված է` 20.10.2023

Վերջին ժամկետը` 14.11.2023

Պատասխանատու անձ` Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ
Հասցե` ք․Ջերմուկ, Մյասնիկյան 8
Հեռ.` 098 17-03-71



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37