Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
Հայտարարվում է մրցույթ <<Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Չիվայի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն>> ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի <<Պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը հաստատելու մասին>> N259-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի համաձայն՝ <<Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Չիվայի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն>> ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր:
1. Հաստատության համակարգողի պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) բարձրագույն կրթությունը:
2. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազորված մարմնի ղեկավարի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը).
4) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 18-րդ մասի պահանջներին համապատասխան՝ աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում (էլ. հասցեն՝ vayotsdzor.andznakazm@gmail.com ) բնօրինակները ներկայացնել հարցազրույցի օրը:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժնում, 2023 թվականի հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 7-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև ժամը 12:30-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից, հեռ.՝ (+374) 281 2 55 95:
Հասցե՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ, Վայոց ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Շահումյան 5:
Հայտարարված է` 18.10.2023
Վերջին ժամկետը` 07.11.2023
Պատասխանատու անձ` ՎՁՄ անձնակազմի կառավարման բաժին
Հասցե` Վայոց ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Շահումյան 5:
Հեռ.` (+374) 281 2 55 95
էլ. փոստ`