Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի <<Ազատեկի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում ուսուցչի թափուր տեղերի համար

   Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի <<Ազատեկի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի ինֆորմատիկա(7 դասաժամ ) և ԹԳՀԳ (4 դասաժամ ) ուսուցչի թափուր տեղի համար:
   Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:
   Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:Թեստավորման փուլն անցկացվում է ՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված հարցաշարերի:Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացվում առանձին:

   Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝
• դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3X4 չափսի,
• բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
• անձը հաստատող փաստաթուղթ,
• «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ (առկայության դեպքում),
• ինքնակենսագրություն (Ձև 5),
• այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
• ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
• հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
• որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
   

   Փաստաթղթերը ընդունվում են սույն թվականի հոկտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից մինչև 15:00, բացի շաբաթ , կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
   Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 6-ին, ժամը 14:00-ին, Վայոց ձորի մարզի Ազատեկի միջնակարգ դպրոցում. հասցեն Վայոց ձորի մարզ,գյուղ Ազատեկ 14-րդ փողոց 11 փակուղի:
   Հարցերի համար զանգահարել 098108060 հեռախոսահամարին:
 

Հայտարարված է` 18.10.2023

Վերջին ժամկետը` 31.10.2023

Պատասխանատու անձ` ՀՀ Վայոց ձորի մարզի <<Ազատեկի միջնակարգ դպրոց>>
Հասցե` Վայոց ձորի մարզ,գյուղ Ազատեկ 14-րդ փողոց 11 փակուղի
Հեռ.` 098108060



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37