Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի <<Ագարակաձորի Յուրա Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում ուսուցչի թափուր տեղերի համար

   Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի <<Ագարակաձորի Յուրա Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի դասվարի (18 դասաժամ), հասարակագիտության (9 դասաժամ ), ռուսաց լեզվի (11 դասաժամ ) ուսուցչի թափուր տեղերի համար:

   Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

   Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
• դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3X4 չափի,
• բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
• անձը հաստատող փաստաթուղթ,
•«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
• ինքնակենսագրություն (Ձև 5),
• այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
• ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
•հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
• որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

   Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

   Փաստաթղթերն ընդունվում են հոկտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 17-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 15:00, բացի շաբաթ , կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

   Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Ագարակաձորի Յուրա Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցում, հասցեն՝ գ. Ագարակաձոր, փողոց 1, շենք 17:
   Տեղեկությունների համար զանգահարել՝ 0281-2-34-05 հեռախոսահամարին:
 

Հայտարարված է` 04.10.2023

Վերջին ժամկետը` 17.10.2023

Պատասխանատու անձ` Ագարակաձորի Յուրա Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Ագարակաձոր, փողոց 1, շենք 17
Հեռ.` 0281-2-34-05



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 16:31:29