Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի « Զեդեայի հիմնական դպրոց » ՊՈԱԿ-ում ուսուցչի թափուր տեղերի համար

 

     Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի « Զեդեայի հիմնական դպրոց » ՊՈԱԿ-ի մաթեմատիկայի(20 դասաժամ), ինֆորմատիկայի(2 դասաժամ),  ֆիզիկայի(4 դասաժամ)  ուսուցչի թափուր տեղերի համար:

     Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցաշարի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

      Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

-       Դիմումի (Ձև 1), մեկ լուսանկար 3 x 4 չափսի,

-       բարձագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),

-       անձը հաստատող փաստաթուղթ,

-       «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ (առկայության դեպքում),

-       Ինքնակենսագրություն ( Ձև 5),

-       այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

-       Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,

-       հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր ( առկայության դեպքում),

-       որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, ինչից հետո բնօրինակները վերադարձնում է մասնակցին: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չե կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են  մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-իցմինչև 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2023թ. հոկտեմբերի 13-ին` ժամը 14:00-ին, Վայոց ձորի մարզի Զեդեայի հիմնական  դպրոցում, հասցե՝ Վայք համայնք, գ. Զեդեա, փ. 1, շ. 9: Տեղեկությունների համար զանգահարել (098)61-45-68  հեռախոսահամարով:

Հայտարարված է` 05.10.2023

Վերջին ժամկետը` 10.10.2023

Պատասխանատու անձ` ՀՀ Վայոց ձորի մարզի « Զեդեայի հիմնական դպրոց » ՊՈԱԿ
Հասցե` Վայք համայնք, գ. Զեդեա, փ. 1, շ. 9
Հեռ.` (098)61-45-68



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37