Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի « Զեդեայի հիմնական դպրոց » ՊՈԱԿ-ում ուսուցչի թափուր տեղերի համար

   Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի « Զեդեայի հիմնական դպրոց » ՊՈԱԿ-ի մաթեմատիկայի(20 դասաժամ), ինֆորմատիկայի(2 դասաժամ), ֆիզիկայի(4 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար:

   Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցաշարի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

   Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
- Դիմումի (Ձև 1), մեկ լուսանկար 3 x 4 չափսի,
- բարձագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ (առկայության դեպքում),
- Ինքնակենսագրություն ( Ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր ( առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

   Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, ինչից հետո բնօրինակները վերադարձնում է մասնակցին: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

   Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 13 -ից մինչև սեպտեմբերի 19-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-իցմինչև 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

   Մրցույթը տեղի կունենա 2023թ. սեպտեմբերի 22-ին` ժամը 14:00-ին, Վայոց ձորի մարզի Զեդեայի հիմնական դպրոցում, հասցե՝ Վայք համայնք, գ. Զեդեա, փ. 1, շ. 9: Տեղեկությունների համար զանգահարել (098)61-45-68 հեռախոսահամարով:
 

Հայտարարված է` 13.09.2023

Վերջին ժամկետը` 19.09.2023

Պատասխանատու անձ` Զեդեայի հիմնական դպրոց
Հասցե` Վայք համայնք, գ. Զեդեա, փ. 1, շ. 9
Հեռ.` (098)61-45-68



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37