Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի հիմնական դպրոցում ուսուցիչների թափուր աշխատատեղի համար:

   Հայտարարվում է մրցույթ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի հիմնական դպրոցի
"Մաթեմատիկա"/22ժամ/ , "Անգլերեն"/22ժամ/, "Քիմիա"/4ժամ/, "բնագիտություն"/4ժամ/, "Տեխնոլոգիա"/6,5 ժամ/ "Դասվար"/1դրույք/ առարկաների ուսուցիչների թափուր աշխատատեղի համար:

   Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

   Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (ձև 1),
- 1 լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

   Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

   Հասցեն` ք. Վայք Ալավերդյան 17, հեռ. 028222616, 094221292:
Փաստաթղթերի ընդունման ժամկետը՝ 14․09-ից մինչև 22․09-ը ներառյալ։
   Մրցույթի անցկացման ժամկետը` մինչև 2023թվ.սեպտեմբերի 25-ը։
 

Հայտարարված է` 14.09.2023

Վերջին ժամկետը` 22.09.2023

Պատասխանատու անձ` Վայք քաղաքի հիմնական դպրոց
Հասցե` ք. Վայք Ալավերդյան 17
Հեռ.` 094221292



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37