Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի «Թառաթումբի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում ուսուցչի թափուր տեղերի համար

   Մրցույթ՝ ՀՀ Վայոց ձոր մարզի «Թառաթումբի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մաթեմատիկա 6-րդ դասարան (5 դասաժամ), աշխարհագրություն 6-11-րդ դասարաններ (10 դասաժամ) , հանրահաշիվ 7-րդ դասարան (3 դասաժամ)ուսուցչի թափուր տեղերի համար։

   Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

   Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (ձև 1),
- 1 լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

   Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 7-ից ից մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:

   Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին ժամը 13°° ՀՀ Վայոց ձոր մարզի Թառաթումբի միջնակարգ դպրոցում, հասցե՝ Եղեգիս համայնք, բնակավայր Թառաթումբ , փողոց 9, շենք 10: Տեղեկությունների համար զանգահարել (+374) 93 32 74 03 հեռախոսահամարով:
 

Հայտարարված է` 07.09.2023

Վերջին ժամկետը` 20.09.2023

Պատասխանատու անձ` Թառաթումբի միջնակարգ դպրոց
Հասցե` Եղեգիս համայնք, բնակավայր Թառաթումբ , փողոց 9, շենք 10
Հեռ.` (+374) 93 32 74 03



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:22:12