Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ <<ՀՀ Վայոց ձորի մարզի Վերնաշենի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն>> ՊՈԱԿ-ում դասվարի թափուր տեղի համար

   <<ՀՀ Վայոց ձորի մարզի Վերնաշենի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն>> ՊՈԱԿ-ը (հասցե՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, համայնք Եղեգնաձոր, գյուղ Վերնաշեն, փողոց 8, շենք 2) հայտարարում է մրցույթ՝ << Դասվարի >> (17 դասաժամ) թափուր տեղի համար:

   Մրցույթն անցկացվելու է՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանով հաստատված <<Ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգ>>-ի պահանջներին համապատասխան:

   Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր տեղին ներկայացվող` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող անձը (այսուհետ՝ մասնակից):

   Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում`
1) դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3X4 չափսի,
2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,
5) ինքնակենսագրություն (Ձև 5),
6) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
9) որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

   Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, ինչից հետո բնօրինակները վերադարձնում է մասնակցին:

   Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

   Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են 2023 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 2-ը ներառյալ՝ յուրաքանչյուր օր, ժամը 10:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

   Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Վերնաշենի միջնակարգ դպրոցում. հասցե՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, համայնք Եղեգնաձոր, գյուղ Վերնաշեն, փողոց 8, շենք 2:

   Տեղեկությունների համար զանգահարել 028122488, 077923436 հեռախոսահամարներով կամ համապատասխան հաղորդագրություն ուղարկել vernashen@schools.am էլեկտրոնային փոստի հասցեին:

 

Հայտարարված է` 18.09.2023

Վերջին ժամկետը` 02.10.2023

Պատասխանատու անձ` Վերնաշենի միջնակարգ դպրոց
Հասցե` ՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, համայնք Եղեգնաձոր, գյուղ Վերնաշեն, փողոց 8, շենք 2
Հեռ.` 077923436
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:26:38