Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է ներքին մրցույթ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

   Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 99-30.1-Մ2-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

   ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 99-30.1-Մ2-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

   Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի https://cso.gov.am/ միջոցով`
քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (առցանց),
2. անձնագրի և ՀՀԾ-ի /կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ հանրային ծառայության համարանիշ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3. դիպլոմ(ներ)ի լուսապատճեն(ներ)ը
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի լուսապատճեն(ներ)ը
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի (բոլոր գրառում ունեցող էջերի) լուսապատճեները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

   Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2023 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 20-ը ներառյալ` https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով։

   Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ Վայոց ձորի մարզ ք. Եղեգնաձոր, Շահումյան 5, 1-ին հարկ):

   Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի նոյեմբերի 3-ին ՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում (հասցե՝ ք.Եղեգնաձոր, Շահումյան 5):

   Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

   Հիմնական աշխատավարձը 267 072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ է:

   Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

   Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝


- ՀՀ Սահմանադրություն (հոդվածներ՝1-5, 21,48,49,124,131,147)
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723


- Հողային օրենսգիրք (հոդվածներ՝ 14,15,24,32,37,57.1,57.2,57.7,63, 74.1,74.2)
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=159325


- «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք (հոդվածներ՝ 3, 4, 6, 8- 10.2, 21, 23, 25-27)
Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=159058


- «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենք (Հոդվածներ՝ 4, 5, 6, 10, 21)
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=154477


- ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=158558


- «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, 2012 ( էջ 70-129)
Հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf


- ինֆորմատիկա 7-րդ դասարան, դասագիրք հանրակրթական դպրոցների համար: Ս.Ս.Ավետիսյան, Ս.Վ.Դանիելյան (7-րդ դաս. § 1.1, 1.5, 2.3, 3.3, 6.3,)
Հղումը՝ https://fliphtml5.com/fumf/egdx

   Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
Խնդրի լուծում 
Հաշվետվությունների մշակում
Բարեվարքություն

   Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժին (ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի վարչական շենք (հասցե՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5), հեռախոսահամար՝ 0281-2-55-95, էլեկտրոնային փոստի հասցե՝ vayotsdzor.andznakazm@gmail.com։

 

Հայտարարված է` 14.09.2023

Վերջին ժամկետը` 20.09.2023

Պատասխանատու անձ` ՎՁՄ անձնակազմի կառավարման բաժին
Հասցե` Վայոց ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Շահումյան 5:
Հեռ.` (+374) 281 2 55 95
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28