Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի «Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ում ուսուցչի թափուր տեղերի համար
Մրցույթ՝ ՀՀՎայոց ձորի մարզի «Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ի «Հայոց լեզու և գրականություն» (6 դասաժամ) , «Հանրահաշիվ և երկրաչափություն» (11 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար։
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (ձև 1),
- 1 լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերցնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 13-ից սեպտեմբերի 27-ը ներառյալ, ամեն օր`ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ,կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին` ժամը 14:00-ին,ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի Մ. Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցում, հասցե՝ Վայոց ձորի մարզ, Ք. Ջերմուկ Շահումյան 7:
Տեղեկությունների համար զանգահարել 094381836 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 13.09.2023
Վերջին ժամկետը` 27.09.2023
Պատասխանատու անձ` Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական հանրակրթական դպրոց
Հասցե` Վայոց ձորի մարզ, Ք. Ջերմուկ Շահումյան 7
Հեռ.` 094381836