Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
Հայտարարվում է մրցույթ «ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում ուսուցչի թափուր տեղերի համար
Հայտարարվում է մրցույթ՝ «ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի «Հայոց լեզու» (2 դ/ժ), «Հայ գրականություն» (2 դ/ժ) առարկաների ուսուցչի թափուր տեղերի համար:
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին :
Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում`
1) դիմում (Ձև 1),մեկ լուսանկար 3x4 չափսի,
2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,
5) ինքնակենսագրություն (Ձև 5),
6) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ՝ նաև զինվորական գրքույկ,
8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
9) որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Տնօրենի կողմից նշանակված պատաս¬խանատու անձը փաստաթղթերի բնօրինակնե¬րը համեմատում է պատճենների հետ և բնօ¬րինակները վերադարձնում: Եթե ներկայաց¬ված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կա¬րող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամ¬կետի ավարտը վերացնել եւ համալրել դրանք:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 13-ից մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին, Վայոց ձորի մարզի Գնդեվազի միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (093) 79-98-25 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 13.09.2023
Վերջին ժամկետը` 27.09.2023
Պատասխանատու անձ` Գնդեվազի միջնակարգ դպրոց
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, գյուղ Գնդեվազ
Հեռ.` (093) 79-98-25