Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի <<Արտաբույնքի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում անգլերեն առարկայի ուսուցչի թափուր տեղի համար:

   Հայտարարվում է մրցույթ` ՀՀ Վայոց ձորի մարզի <<Արտաբույնքի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի անգլերեն առարկայի (22 դասաժամի) թափուր տեղի համար: Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:

   Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
1) դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3X4 չափսի,
2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում, 5) ինքնակենսագրություն (Ձև 5),
6) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
9) որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
10. Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, ինչից հետո բնօրինակները վերադարձնում է մասնակցին:

   Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

   Փաստաթղթերն ընդունվում են 13.09.2023 թ-ից մինչև 27.09.2023 թ-ը ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Մրցույթը տեղի կունենա 29․ 09.2023թ՝  ժամը 14:00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Արտաբույնքի միջն.դպրոցում, հասցեն՝ կենտրոնական փողոց, 7շենք: Տեղեկությունների համար զանգահարել (099)021646 հեռախոսահամարով:

 

Հայտարարված է` 13.09.2023

Վերջին ժամկետը` 27.09.2023

Պատասխանատու անձ` Արտաբույնքի միջնակարգ դպրոց
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, գ․Արտաբույնք, կենտրոնական փողոց,շենք 7
Հեռ.` (099)021646



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37