Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում հաստատության երաժշտության դաստիարակի (երաժշտական ղեկավար) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

   «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության երաժշտության դաստիարակի (երաժշտական ղեկավար) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

   Նախադպրոցական ուսումնական հաստատության երաժշտական ղեկավարի, պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:

   Երաժշտական ղեկավարի հաստիքի համար սահմանված է 0.5 դրույք՝ 52500 (հիսուն երկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ պաշտոնային դրույքաչափով։
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

   Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով։
Փաստաթղթերն ընդունվում են 2023 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-16:30-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից, Մալիշկա բնակավայր 8-րդ փողոց, 76 շենք հասցեում ։

   Մրցույթն անցկացվելու է երկու փուլով թեստավորման և հարցազրույցի՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանով հաստատված հարցաշարերի:

   Մրցույթի թեստավորման փուլը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 12-ին ժամը 12։00-ին, իսկ հարցազրույցի փուլը՝ նույն օրը թեստավորման արդյունքների հրապարակումից հետո՝ 14։00-ին Մալիշկա բնակավայր 8-րդ փողոց, 76 շենք հասցեում։

   Թեստավորման և հարցազրույցի փուլերի հարցաշարերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/11978։
Տեղեկությունների համար զանգահարել +374 93 148183
Տնօրեն՝ Նարինե Արղումանյան
Էլեկտրոնային փոստի հասցե՝ malishka.mankapartez.1@mail.ru
 

Հայտարարված է` 11.09.2023

Վերջին ժամկետը` 09.10.2023

Պատասխանատու անձ` Մալիշկա բնակավայրի թիվ 1 մանկապարտեզ
Հասցե` Մալիշկա բնակավայր 8-րդ փողոց, 76 շենք
Հեռ.` +374 93 148183
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37