Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ՝ «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում ֆիզկուլտուրայի հրահանգչի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

   «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ ֆիզկուլտուրայի հրահանգչի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

   Ֆիզկուլտուրայի հրահանգչի համար սահմանված է՝ 0.25 դրույք, 26250 (քսանվեց հազար երկուհայուր հիսուն) ՀՀ դրամ աշխատավարձով։

   Ֆիզկուլտուրայի հրահանգչի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:

   Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը ՝
1. դիմում (լրացվում է տեղում),
2. կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3. անձը հաստատող փաստաթուղթ,
4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5. ինքնակենսագրություն (լրացվում է տեղում),
6. մեկ լուսանկար՝ 3×4 չափի,
7. այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավատող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։

   Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով։
   Փաստաթղթերն ընդունվում են 2023 թվականի սեպտեմբերի 11-ից ամեն օր ժամը՝ 09:00-16։30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ 2023թ. հոկտեմբերի 9-ը՝ ժամը 16։30-ը ներառյալ։

   Մրցույթն անցկացվելու է երկու փուլով թեստավորման և հարցազրույցի՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանով հաստատված հարցաշարերի:

   Մրցույթի թեստավորման փուլը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, հարցազրույցի փուլը՝ նույն օրը՝ թեստավորման արդյունքների հրապարակումից հետո՝ 14։30-ին Հայաստանի Հանրապետություն Վայոց ձորի մարզ Եղեգնաձոր համայնք Մալիշկա բնակավայր, 8-րդ փողոց, 76 շենք հասցեում։

   Թեստավորման և հարցազրույցի փուլերի հարցաշարերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/11978։
Տեղեկությունների համար զանգահարել +374 93 148183
Տնօրեն՝ Նարինե Արղումանյան
Էլեկտրոնային փոստի հասցե՝ malishka.mankapartez.1@mail.ru
 

Հայտարարված է` 11.09.2023

Վերջին ժամկետը` 09.10.2023

Պատասխանատու անձ` Մալիշկա բնակավայրի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ
Հասցե` Մալիշկա բնակավայր, 8-րդ փողոց, 76 շենք
Հեռ.` +374 93 148183
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37