Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ ԿԳՄՍՆ <<Խաչիկի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի դասվարի և ուսուցչի թափուր տեղերի համար

Հայտարարվում է մրցույթ ՀՀ ԿԳՄՍՆ «Խաչիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դաս¬վարի (2 մասնագետ, 17 եւ 14 դասաժամ), ֆի¬զիկայի (10 դասաժամ), բնագիտության (2 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար։
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի։ Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի։ Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը եւ յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազ¬րույցն անցկացնում առանձին։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
- դիմում (Ձեւ 1), մեկ լուսանկար 3x4 չափի
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ.
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատաս¬խան աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից եւ աշխատան¬քային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (Ձեւ 5).
- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
- ՀՀ արական սեռի քաղաքացիները նա¬եւ զինվորական գրքույկ,
-հրատարակած հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր /առկայության դեռքում/
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում հավաստող փաստաթուղթ։

Տնօրենի կողմից նշանակված պատաս¬խանատու անձը փաստաթղթերի բնօրինակ¬ները համեմատում է պատճենների հետ եւ բնօրինակները վերադարձնում։ Եթե ներկա¬յացված փաստաթղթերի ցանկն ամբողջա¬կան չէ կամ առկա են թերություններ, մասնա¬կիցը կարող է մինչեւ փաստաթղթերի ընդուն¬ման ժամկետի ավարտը վերացնել եւ համալ¬րել դրանք։

Փաստաթղթերն ընդունվում են օգոստո¬սի 30-ից մինչեւ սեպտեմբերի 12-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի եւ այլ ոչ աշխատանքային օրերից։

Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ Ժամը 14:00-ին, ՀՀ ԿԳՄՄՆ Խաչիկի միջնակարգ դպրոցում, հւսսցեն ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, բնակավայր Խաչիկ։
Տեղեկությունների համար զանգահարել (093) 28-36-98 հեռախոսահամարով։
 

Հայտարարված է` 11.09.2023

Վերջին ժամկետը` 12.09.2023

Պատասխանատու անձ` Խաչիկի միջնակարգ դպրոց
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, գ․ Խաչիկ
Հեռ.` (093) 28-36-98



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37