Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի « Սալլիի հիմնական դպրոց» ՊՈԱԿ – ում ուսուցչի թափուր տեղերի համար

   Մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի « Սալլիի հիմնական դպրոց»ՊՈԱԿ – ի
դասվար ( 18 դասաժամ), ֆիզիկա (4 դասաժամ), քիմիա (4 դասաժամ), տեխնոլոգիա (2 դասաժամ) , մաթեմատիկա(17 դասաժամ) , կերպարվեստ(2 դասաժամ) ,երաժշտություն(3 դասաժամ) առարկաների ուսուցչի թափուր տեղի համար:

   Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:
Թեստավորման փուլն անցկացվում է ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

   Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
- Դիմում /ձև 1/
- 1 լուսանկար 3 x 4 չափի
- Բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ/ դիպլոմ /
- Անձը հաստատող փաստաթուղթ
- « Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26- րդ հոդվածի 1- ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը / առկայության դեպքում/:
- Ինքնակենսագրություն / ձև 5 /
- Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ- ում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ
- Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հաստատող փաստաթղթեր / առկայության դեպքում /,
- Որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

   Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճեների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

   Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 04- ից մինչև սեպտեմբերի 15- ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00 – ից մինչև 15:00-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:

   Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 20 – ին՝ ժամը 14:00- ին,  Վայոց ձորի մարզի Սալլիի հիմնական դպրոցի շենքում: Հասցե՝ Վայոց ձորի մարզ, Եղեգիս համայնք, գյուղ Սալլի,  փողոց 2, շենք 3: Հեռախոս՝  093493626 :

 

Հայտարարված է` 04.09.2023

Վերջին ժամկետը` 15.09.2023

Պատասխանատու անձ` « Սալլիի հիմնական դպրոց»
Հասցե` գյուղ Սալլի, փողոց 2, շենք 3
Հեռ.` 093493626



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37