Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ «ՀՀ Վայոց ձորի մարզի Հերհերի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում դասվարի և ուսուցչի թափուր տեղերի համար

   Հայտարարվում է մրցույթ՝ «ՀՀ Վայոց ձորի մարզի Հերհերի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (17 դասաժամ), ինֆորմատիկայի (8 դասաժամ), հասարակագիտության (9 դասաժամ) առարկաների ուսուցչի թափուր տեղերի համար:
   Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:
   Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից մշակած հարցաշարի:

   Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին :
Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում`
1) դիմում (Ձև 1),մեկ լուսանկար 3x4 չափսի,
2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,
5) ինքնակենսագրություն (Ձև 5),
6) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ՝ նաև զինվորական գրքույկ,
8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
9) որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

   Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել եւ համալրել դրանք:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության, պետական լիազորված մարմնի կայքէջերում և «Կրթություն» շաբաթաթերթում հայտարարությունը հրապարակվելու օրվանից՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում մինչև ՝ սեպտեմբերի 12-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

   Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Վայոց ձորի մարզի Հերհերի միջնակարգ դպրոցում:
   Տեղեկությունների համար զանգահարել (093) 836503 հեռախոսահամարով:


 

Հայտարարված է` 30.08.2023

Վերջին ժամկետը` 12.09.2023

Պատասխանատու անձ` ՀՀ Վայոց ձորի մարզի Հերհերի միջնակարգ դպրոց
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, Հերհերի միջնակարգ դպրոց
Հեռ.` (093) 836503



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37