Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոց ՊՈԱԿ-ում ուսուցչի թափուր տեղի համար

   Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոց ՊՈԱԿ-ի աշխարհագրություն առարկայի /11 դասաժամ/ ուսուցչի թափուր տեղի համար:
   Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է` ըստ դասաբաշխման:
   Մրցույթի մասնակիցների գիտելիքների եւ մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր եւ բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
   Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձեւ 1),
2. Փաստաթուղթ (դիպլոմ)՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճենը,
4. Ինքնակենսագրություն (Ձեւ 4),
5. Թափուր աշխատատեղը զμաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
6. Մեկ լուսանկար` 3x4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաեւ զինգրքույկ:
   Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 30-ից մինչև 2023 թ. սեպտեմբերի 12-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 16:00-ը, բացի շաբաթ, կիրակի եւ տոնական օրերից:
   Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
   Մրցույթը տեղի կունենա 2023 թ. Սեպտեմբերի 14-ին` ժամը 13:00-ին, Վայոց ձորի մարզի Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում:

   Տեղեկությունների համար զանգահարել` (077) 19-23-57 հեռախոսահամարով:


 

Հայտարարված է` 30.08.2023

Վերջին ժամկետը` 12.09.2023

Պատասխանատու անձ` Մալիշկայի թիվ 1 դպրոց
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, գյուղ Մալիշկա
Հեռ.` (077) 19-23-57



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:23:35