Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի «Գոմքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում ուսուցչի թափուր տեղերի համար
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի «Գոմքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ֆիզիկայի (13 դասաժամ), մաթեմատիկայի (33 դասաժամ), հայոց լեզվի եւ գրականության (18 դասաժամ), ՆԶՊ-ի ուսուցչի թափուր տեղերի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման եւ հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը եւ յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (Ձեւ 1), մեկ լուսանկար 3x4 չափի,
- μարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից եւ աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (Ձեւ 5),
- այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաեւ զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ եւ բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամμողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչեւ փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել եւ համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 23-ից մինչեւ սեպտեմբերի 5-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, μացի շաբաթ, կիրակի եւ այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 7- ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Գոմքի միջնակարգ դպրոցում: Տեղեկությունների համար զանգահարել (093) 58-79-68 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 23.08.2023
Վերջին ժամկետը` 05.09.2023
Պատասխանատու անձ` Գոմքի միջնակարգ դպրոց
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, գյուղ Գոմք
Հեռ.` (093) 58-79-68