Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի «Քարագլխի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում ուսուցչի օգնականի և ուսուցչի թափուր տեղերի համար

   Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի «Քարագլխի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցչի օգնականի 0,5 դրույք, ՀԵՊ –ի (4 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար:

   Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման եւ հարցազրույցի: Թեստա վորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը եւ յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

   Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (Ձև 1),
- մեկ լուսանկար 3x4 չափի
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ)
- անձը հաստատող փաստաթուղթ
-«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից եւ աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում)
- ինքնակենսագրություն (Ձև 5)
- այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաեւ զինվորական գրքույկ
-հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
-որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

   Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչեւ փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել եւ համալրել դրանք:

   Փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 25-ից մինչեւ սեպտեմբերի 7-ը ներառյալ, ամեն օր` ժամը 9:00-ից 15:00- ը, բացի շաμաթ, կիրակի եւ այլ ոչ աշխա- տանքային օրերից:

   Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մար զի Քարագլխի միջնակարգ դպրոցում, հասցեն՝ գ. Քարագլուխ, 7 փ., շենք 3: Տեղեկությունների համար զանգահարել (098) 88-40-31 հեռախոսահամարով:
 

Հայտարարված է` 25.08.2023

Վերջին ժամկետը` 07.09.2023

Պատասխանատու անձ` ՀՀ Վայոց ձորի մարզի Քարագլխի միջնակարգ դպրոց
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Քարագլուխ, 7 փ., շենք 3
Հեռ.` (098) 88-40-31



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:23:35