Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի «Արփիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում ուսուցչի թափուր տեղերի համար
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի «Արփիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի աշխարհագրության (11 դասաժամ) և քիմիայի (11 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար։
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման։
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:
Պահանջվող փաստաթղթեր
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
• դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3X4 չափսի,
• բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
• անձը հաստատող փաստաթուղթ,
• «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ (առկայության դեպքում),
• ինքնակենսագրություն (Ձև 5),
• այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
• ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
• հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
• որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09։00-ից 15։00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի։
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։00-ին, Վայոց ձորի մարզի Արփիի միջնակարգ դպրոցում․ հասցեն՝ գ․ Արփի , փողոց 1, շենք 21։
Տեղեկությունների համար զանգահարել (093)76-31-73 հեռախոսահամարով։
Հայտարարված է` 24.08.2023
Վերջին ժամկետը` 15.08.2023
Պատասխանատու անձ` Արփիի միջնակարգ դպրոց
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, գ․ Արփի , փողոց 1, շենք 21
Հեռ.` (093)76-31-73