Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ (պաշտոնի ծածկագիրը՝ 3.2-3) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Հիմնական գործառույթները՝

   Առաջին կարգի մասնագետը`
ա) կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով.
բ) ուսումնասիրում է քաղաքացիների ընդունելության և նրանցից ստացված դիմումների քննարկման ու ընթացք տալու վերաբերյալ գանգատներն ու առաջարկները, արդյունքների մասին զեկուցում է աշխատակազմի քարտուղարին.
գ) անհրաժեշտության դեպքում՝ քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին,
դ) տեղեկատվություն ստանալու հարցերով դիմած քաղաքացիներին ապահովում է անհրաժեշտ խորհրդատվությամբ և տեղեկատվությամբ.
ե) իրականացնում է քաղաքացիների հերթագրում՝ համայնքի ղեկավարի և ավագանու մոտ ընդունելության համար.
զ) քարտուղարի հանձնարարությամբ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է աշխատակազմի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
է) իրականացնում է ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների, ուղերձների հրապարակումը.
ը) վարում է աշխատակազմի աշխատողների աշխատանքի հաճախումների հաշվառման մատյանը՝ տաբելը և համայնքի կառավարման տեղեկատվական համակարգի բնակչության ռեգիստրը:
թ) գրանցում է համայնքապետարանի մտից և ելից գրությունները
ժ) իրականացնում է համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների գրանցումը համապատասխան մատյաններում
ի) իրականացնում է իր գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների ու այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները
լ) մասնակցում է աշխատակազմի աշխատանքային ծրագրերի մշակմանը
խ) կատարում է աշխատակազմի քարտուղարի կողմից տրված այլ հանձնարարություններ, աշխատակազմի քարտուղարին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին:
ծ) վարում է համայնքային ծառայողների գրանցամատյանը, ըստ անհրաժեշտության դրանում կատարված փոփոխությունները ժամանակին և պատշաճ որակով ներկայացնում է մարզպետարանի համապատասխան վարչություն
կ) ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

    Ներկայացվող պահանջները`

ա/ ունի առնվազն միջնակարգ կրթություն,
բ/ Ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, <Համայնքային ծառայության մասին>, <Տեղական ինքնակառավարման մասին>, <Հանրային ծառայության մասին>, <Նորմատիվ իրավական ակտերի մասին>, <Արխիվային գործի մասին>, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետի 2009 թվականի հունվարի 26-ի <Համայնքային ծառայողների գրանցամատյանի վարման կարգը սահմանելու մասին N 05-Ն հրամանի,աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
գ/ տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը
դ/ ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
ե/ Տիրապետում է մեկ օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի։

Մրցույթը կկայանա 2023 թվականի հուլիսի 11-ին ժամը 13:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանի շենքում, հասցեն՝ Արենի համայնք բնակավայր Արենի, 15 փողոց Շենք 3։

   Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք։

   Մրցույթին մասնակցել ցանկացողները Արենիի համայնքապետարանի աշխատակազմ (հասցեն՝ Արենի համայնք բնակավայր Արենի, 15 փողոց Շենք 3։) կամ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻ հարցերի վարչություն (հասցեն՝ ք. Եղեգնաձոր, Շահումյան 5) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1) գրավոր դիմում մրցութային հանձնաժողովի անունով (տրվում է հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը).
2) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճեները՝ բնօրինակների հետ միասին.
3) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը.
4) հայտարարություն այն մասին, որը դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ չի ճանաչվել.
5) հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվին (լեզուներին) տիրապետելու մասին.
6) արական սեռի անձիք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեն՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
7) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
8) անձնագրի պատճենը։
Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ՝ ներկայացնելով անձնագիրը։

   Քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձիք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով։

   Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2023 թվականի հունիսի 26-ը ժամը 18.00-ն:

Արենի համայնքապետարանի աշխատակազմ
Հեռ. (0281)-6-00-01 կամ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի
ՏԿ և ՏԻ հարցերի վարչություն
Հեռ. (0281)-2-30-61

 

Հայտարարված է` 06.06.2023

Վերջին ժամկետը` 26.06.2023

Պատասխանատու անձ` Արենի համայնքապետարանի աշխատակազմ
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, բնակավայր Արենի, 15 փողոց, Շենք 3
Հեռ.` (0281)-6-00-01



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 09:48:53