Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ <ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի <Արևիկ> մանկապարտեզ> ՀՈԱԿ-ի մեթոդիստի, տնօրենի ուսումնական գծով տեղակալի, թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

<ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի <Արևիկ> մանկապարտեզ> ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության մեթոդիստի, տնօրենի ուսումնական գծով տեղակալի, թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

   Նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի, տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա` բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) կրթություն և վերջին յոթ տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի կամ մանկավարժական աշխատանքի առնվազն 2(երկու) տարվա մանկավարժական գործունեության ստաժ՝ համաձայն կրթության և գիտության նախարարի 2011 թվականիապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին:

   Մեթոդիստի հաստիքի համար սահմանված է 0.5 դրույք, 130000 (մեկ հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ պաշտոնային դրույքաչափով (զուտ աշխատավարձը՝ 48750 (քառասունութ հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ։
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածներից կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

   Փաստաթղթերն ընդունվում են մայիսի19-ից մինչև հունիսի 16-ը ներառյալ ամեն օր ժամը 10:00-ից 16:00-ն բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից, Գետափ բնակավայր 19-րդ փողոց, 5-րդ փակուղի, շենք 4 հասցեում։

   Մրցույթը անցկացվելու է երկու փուլով թեստավորման և հարցազրույցի ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 25.03.2022թ-ի№ 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:
Մրցույթի թեստային փուլը տեղի կունենա հունիսի 20-ին ժամը 11։00-ին, իսկ հարցազրույցի փուլը անցկացվում է նույն օրը թեստավորման արդյունքների հրապարակումից հետո,Գետափ բնակավայր 19-րդ փողոց, 5-րդ փակուղի, շենք 4 հասցեում։

   Թեստավորման և հարցազրույցի փուլերի հարցաշարերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/11978։

Տեղեկությունների համար զանգահարել +374 98555810
Տնօրեն՝ Սոֆյա Գալստյան
Էլեկտրոնային փոստի հասցե՝ arevik-mankapartez5@mail.ru

 

Հայտարարված է` 19.05.2023

Վերջին ժամկետը` 16.06.2023

Պատասխանատու անձ` Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմ
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 1
Հեռ.` +374 98555810
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37