Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ <ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մանկապարտեզ> ՀՈԱԿ-ի ֆիզկուլտուրայի հրահանգչի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

<Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մանկապարտեզ> ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ֆիզկուլտուրայի հրահանգչի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

   Ֆիզկուլտուրայի հրահանգչի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:

   Ֆիզկուլտուրայի հրահանգչի հաստիքի համար սահմանված է 0.5 դրույք՝ 52 500 /հիսուներկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ աշխատավարձով։

   Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (լրացվում է տեղում),
2. կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3. անձը հաստատող փաստաթուղթ,
4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5. ինքնակենսագրություն (լրացվում է տեղում),
6. մեկ լուսանկար՝ 3×4 չափի,
7. այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավատող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։

   Մրցույթն անցկացվելու է երկու փուլով թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:

   Մրցույթը կկայանա 2023 թվականի մայիսի 30-ին, ժամը 12։00-ին, բանավոր փուլը նույն օրը թեստավորման արդյունքների հրապարակումից հետո՝ 14։00-ին Հայաստանի Հանրապետություն Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք, գյուղ Գլաձոր 33-րդ փողոց, 2-րդ փակուղի, շենք 2 հասցեում։

   Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով։

   Փաստաթղթերն ընդունվում են 2023 թվականի ապրիլի 25-ից ամեն օր ժամը՝ 09:00-ից 16։30-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։

   Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ 2023 թվականի մայիսի 24-ը մինչև ժամը 16։30–ը ներառյալ։

   Թեստավորման և հարցազրույցի փուլերի հարցաշարերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/11978։

Տեղեկությունների համար զանգահարել +374 93690179
Տնօրեն՝ Իդա Նազարյան
Էլեկտրոնային փոստի հասցե՝ gladzorpartez@inbox.ru

Հայտարարված է` 26.04.2023

Վերջին ժամկետը` 24.05.2023

Պատասխանատու անձ` Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմ
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 1
Հեռ.` +37493690179
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28