Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ <<ՀՀ Վայոց ձոր մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

     ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի <<Պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը հաստատելու մասին>> N259-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի համաձայն՝
<<ՀՀ Վայոց ձոր մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր:

     1. Հաստատության համակարգողի պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) բարձրագույն կրթությունը:

      2. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազորված մարմնի ղեկավարի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը).
4) ստաժի վերաբերյալ տեղեկանք՝ աշխատավայրից.
5) ինքնակենսագրություն:

     Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնում, հասցե՝ ք. Եղեգնաձոր, Շահումյան 5, 2023 թվականի մարտի 16-ից մինչև մարտի 29-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև ժամը 12:30-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից, հեռ.՝ (+374) 281 2 55 95:
Հասցե՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարան, Վայոց ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Շահումյան 5

     Փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ vdzorkadr@mail.ru էլեկտրոնային փոստի հասցեին:

Հայտարարված է` 16.03.2023

Վերջին ժամկետը` 29.03.2023

Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ անձնակազմի կառավարման բաժին
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` +374281.2.55.95
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58